«Քննությունն ավարտվեց և վաղը ժամը 11։00-ին նշանակվել է որոշման հրապարակում»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Տեղի ունեցավ մի բան, որը որ ֆորմալ առումով գրեթե բացառում է, որ Արմենին ազատ կարձակեն: Այս ընթացքում դատախազը հասցրել է գործը հանձնել դատարան: Եթե գործը հանձնվում է դատարան, արդեն այս պայմաններում, ըստ վճռաբեկ դատարանի նախադեպի, դատարանն էլ իրավունք չունի որոշում կայացնելու՝ թողել, թե ոչ՝ թողնելով դա առաջին ատյանին։
Այնքան ձգվեց քննությունը, որ դատախազը հասցրեց գործը հանձնել դատարան, ճիշտ է՝ որոշումը չի բերվել, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել, բայց դժվար բան չկա, արագ կապահովեն որոշումը։
Արմենը քաղաքական բանտարկյալ է և բանտարկված է Նիկոլի ցուցումով, և այս ամենն արվում է, որպեսզի Արմեն Աշոտյանը բանտում մնա»։