«Հատկապես այս աննախադեպ հոսքի պայմաններում հնարվոր չէ, որ պրոցեսի շրջանակներում չլինեն որոշակի խնդիրներ, ուզում եմ շեշտել, որ այդ խնդիրները կան, մենք ինքներս էլ որոշակի հանգամանքներ արձանագրել ենք»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Նրա խոսքով՝ գործադիրի պատասխանատուների հետ որոշ խնդիրների լուծումը տրվել է, որոնք վերաբերել են բռնագաղթածների իրավունքներին և որոնց վերաբերյալ ինքը շարունակում է ներկյացնել հաղորդումներ կառավարությանը:
Մանասյանը հայտնեց, որ բռնագաղթը խնդիր է թե՛ մարդու իրավունքների, թե՛ համապետական, թե՛ համազգային առումով և ԶԼՄ-ներին հորդորեց զգույշ գործել համապատասխան հրապարակումներ կատարելիս:
ՀՀ ՄԻՊ-ը ասաց, որ ինքը չի կարող նորմալ ընկալել մարդու՝ էթնիկ զտման և նման այլ տառապանքներ՝ անկախ նրանից, թե ինչ ազգության է:
«Սա քաղաքակիրթ արժեքների տեսանկյունից նորմալ երևույթ չի կարող ընկալվել»,-հայտարարեց Մանասյանը և տեղեկացրեց, որ բռնագաղթածների շրջանում փաստահավաք աշխատանքներ են տարել, որը պատշաճ ձևով կհրապարակվի: