Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ավելի հիմար հայտարարություն ես չեմ լսել». Տիգրան Աբրահամյանը՝ Սամվել Բաբայանի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրայինի եթերում հայտարարեց. «Սերժ Սարգսյանը առաջինը շնորհավորեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, հիմա, երբ հանձնել են Արցախը, ուզո՞ւմ է էդ պատասխանատվության մի մասը կրի իր վրա, թե՞ չի ուզում: Հա, ինքը մենակ շնորհավորո՞ւմ ա, լավ ա, էլի: 5-րդ ծառայության շպիոններ են մեծ մասը այստեղ, թե այնտեղ»:

Aravot.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով Սամվել Բաբայանին, ասաց. «Ավելի հիմար հայտարարություն ես չեմ լսել, ի՞նչ է նշանակում, որ գիտեք, նախագահն ընտրվել է՝ շնորհավորել եք, բա հիմա պատասխանատվություն չե՞ք ուզում վերցնեք: Նույն Սամվել Բաբայանն էլ է որպես երկրորդ ուժի ղեկավար շնորհավորել, նրա հայտարարությունն էլ տարածվել է, դա իրեն չի՞ վերաբերվում:

Կամ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ի՞նչ կապ ունի, մեծ թվով մարդիկ շնորհավորել են Սամվել Շահրամանյանին, դա առաջին հերթին պետք է դիտարկել որպես սատարում, որովհետեւ այդպիսի իրավիճակում մենակ մահապարտները կարող էին Արցախի ղեկը ստանձնել՝ այն պարագայում, երբ Արցախի նախկին նախագահը՝ Արայիկ Հարությունյանը, պարզապես չլսելով իրեն ուղղված հորդորները, հրաժարական էր տվել եւ մարդիկ առաջնորդվելու անհրաժեշտություն ունեին:

Այդ իրավիճակում որեւէ մեկի համար նախանձելի չէր, ով կստանձներ այդ պատասխանատվությունը: Այլ բան է, որ Սամվել Շահրամանյանը, որը մինչ այդ որեւէ քաղաքական ամբիցիաներ չէր դրսեւորել, իրավիճակի բերումով, նաեւ այլ մարդկանց բացակայության պարագայում ստիպված ստանձնել է: Եվ այդ իրավիճակում ոչ միայն Սերժ Սարգսյանը, նաեւ շատ մարդիկ շնորհավորել են եւ սատարման խոսք ասել: Բա այդ իրավիճակում ի՞նչ պետք է անեինք, պետք է սատարեինք, չէ՞, ի տարբերություն մարդկանց, որ երբ ժամանակը գալիս է, տեղում պիտի լինեին, փախնում են, բայց երբ գալիս է պաշտոն քաշքշելու ժամանակը՝ իրենց մորթում են»:

Սամվել Բաբայանը խոսում էր նաեւ հանցավոր համաձայնության մասին, թե Բաքվից եղել է ուլտիմատում՝ վերջնագիր, որ եթե ընտրեք Շահրամանյանին, պատերազմ է լինելու, չեն լսել, իրեն էլ արգելել միտինգներ անել:

Տիգրան Աբրահամյանը արձագանքեց. «Նա մի քանի հայտարարություններ էր արել, որոնց մինչեւ այս վերջին մարտական գործողությունները արձագանքել էին, այդ թվում Արցախի խորհրդարանն էր հայտարարություն տարածել, որով Սամվել Բաբայանին ըստ էության ստախոս էր համարել: Սամվել Բաբայանի հակասական հայտարարությունները, տարբեր ժամանակների հարցազրույցները հաշվի առնելով՝ նրա խոսքերին չպետք է շատ լուրջ վերաբերվել, այլ բան է, որ նրա խոսքերից պետք է հասկանալ, թե Հայաստանի իշխանության քարոզչական գիծը այս պահին ինչն է եւ ինչ մեխեր են այդտեղ դրված:

Նրա հայտարարությունը միայն դրա համար կարելի էր լսել՝ հասկանալու, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում անել: Առհասարակ ինչ վերաբերում է նրա մեղադրանքներին, թե այս կամ այն մարդը ռուսական ծառայության ներկայացուցիչ է եւ այլն, երկրի անվտանգությանը վերաբերող հարցերի հետ կապված ոչ թե պետք է քաղաքական գործիչները մեկնաբանեն, այլ հիմա պետք է ԱԱԾ-ն արձագանքեր, որովհետեւ եթե տեղի է ունեցել մի բան, որով վնասվել է հայկական շահը, նրա հայտարարություններն էլ Ազգային անվտանգության ծառայության իրավասության ներքո են, նրանք պետք է արձագանքեին:

Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԱԾ-ում երեւի թե ամենալավն են ճանաչում, թե ով է Սամվել Բաբայանը, բնականաբար դա ընդունել են որպես Նիկոլ Փաշինյանի իջեցված քաղաքական հանձնարարություն եւ չեն էլ արձագանքում նրա մեղադրանքներին: Համենայնդեպս, ում մասին ինքը խոսում է, ի տարբերություն իրեն, դեռ Արցախում են եւ փորձում են իրավիճակ փրկել, կանխել ադրբեջանցիների մուտքը Ստեփանակերտ՝ ի տարբերություն իրեն, որը հայտարարում էր ամեն անգամ, թե ինքը Արցախի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, բայց իր քաղաքական թիմը առաջինը թողեց ու դուրս եկավ Արցախից: Երբ գալիս է պատասխանատվության պահը, իրենք դա մոռանում են, սկսում են հիշել ուրիշներին, բայց պատասխանատու պահին որեւէ մեկը իրենց չի տեսնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ