Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշտարակ-Նոր Գեղի ճանապարհին մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը զրկվել է կյանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին` ժամը 07։51-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի ջերմոցների մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1987 թ.) և Hovo մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1970 թ.) և գլորվել ձորակը (մոտ 5 մ): Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:

Բեռնատարի վարորդը տեղում ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև՝ տեղափոխվել ոստիկանության Եղվարդի բաժին:

Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային: