Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախցիների մասնակցության հնարավորության ստեղծման նպատակով ՀՀ քննչական կոմիտեն երկարաձգում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթ։

Մրցույթին մասնակցելու համար դիմումները և պահանջվող փատաթղթերը ներկայացվելու վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 29-ը, իսկ գրավոր քննության անցկացման օր էր նշանակվել 2023թ. հոկտեմբերի 11-ը։

Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել մրցույթի մասնակցության համար դիմումների ընդունման ժամկետը՝ մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, իսկ  գրավոր քննության անցկացման օրը տեղափոխել 2023թ. հոկտեմբերի 24-ը, որպեսզի արցախցի հայրենակիցները, որոնց տվյալները բավարարում են ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնելու ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան դիմելու, մասնակցելու մրցույթին և համալրելու ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի շարքերը։

Դիմորդներին ներկայացվող պահանջների, անհրաժեշտ փաստաթղթերի, մրցույթի ընթացակարգի, ժամանակացույցի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից, նշված հղումով՝ https://www.investigative.am/news/view/haytararutyun-inqnavar-pashtonner1.html

Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե՝

ք.Երևան, Մամիկոնյանց 46/5,

հեռ․՝ /011/ 880-120, /011/ 880-125, /011/ 880-144, /011/ 880-146, /011/ 880-147,

էլ փոստ՝ [email protected] կամ [email protected]:

ՀՀ քննչական կոմիտե