ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է.
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։
Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
Ավելի վաղ ԱՀ ՆԳՆ ԱԻ ՊԾ-ն հայտնել էր. Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները. Հայտնաբերվել է ևս 2 աճյուն։
Երեկ` սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: