Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախից հետո Մոսկվան անցնում է ՀՀ հարավով միջանցքին․ Ինչու է ՌԴ-ին անհրաժեշտ միջանցքը

«Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան։ Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար։ Հույս ունենք, որ այս աշխատանքը կշարունակվի», ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը։ Պուտինի հույսերը՝ Արցախում էթնիկ զտումներն »անցնցում» իրականացնելու վերաբերյալ իրականացան, հիմա Կրեմլը հաջորդ հույսն է հայտնում։

Արցախի դեմ ցեղասպանությունը նախաձեռնելով, Մոսկվան Անկարայի հետ անցել է ՀՀ հարավը միջանցքով օտարելու իր ծրագրին։ Դա պարզ է դառնում Կրեմլի եւ ՌԴ ԱԳՆ հետեւյալ պատրվակից․ «ՀՀ իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է ազերբայդժանի մաս, այդ պատճառով փոխվել են եռակողմ հայտարարության եւ ռուսական զորակազմի տեղակայման պայմանները․ սակայն եռակողմ պայմանավորվածությունները պետք է իրագործվեն»։ Սա նշանակում է, որ եռակողմ թղթերով Մոսկվայի ու բաքվի պարտավորությունները չեղարկվում են, Հայաստանի պարտավորությունները՝ մնում։ Այսինքն, հաղորդակցությունների ապաշրջափակման, փախստականների վերադարձի եւ այլ կետերն իրագործվելու են միակողմանի՝ Հայաստանի համար ճանապարհները չեն բացվելու, հայ փախստականները չեն վերադառնալու եւ այլն։

Ինչու է Ռուսաստանին անհրաժեշտ հենց արտատարածքային միջանցք եւ ոչ «սովորական» ճանապարհ՝ մաքսային եւ սահմանապահ ռեժիմով։ Երկու հիմնական պատճառով․ 1․ Հայաստանի պետականության ոչնչացում (տես այստեղ), 2․ Բաքվի ու Անկարայի հետ պատժամիջոցները շրջանցելու գորշ սխեմաների գործարկում՝ ռազմական եւ այլ բնույթի ապրանքների ու տեխնոլոգիաների մաքսանենգ առեւտրի, ռուսական նավթը եւ գազը ազերբայդժանականի անվան տակ Եվրոպայում վաճառելու համար։ Այն, ինչը տեղի է ունենում ներկայում, սակայն աստիճանաբար բարդանում է՝ ԱՄՆ եւ Եվրոպայի կողմից վերահսկողության ընդլայնման եւ ՌԴ վերարտահանում ապահովող երկրների, այդ թվում Հայաստանի արտաքին առեւտրի մոնիտորինգի պատճառով։ Միջանցքի պարագային այս խնդիրները հաղթահարվում են, առեւտրի ծավալներն ավելի մեծ ու անվերահսկելի կլինեն։

Եթե Մոսկվային ու Անկարային հետաքրքրեր զուտ լեգալ առեւտուրը, կօգտագործեին արդեն իսկ գործող հաղորդակցությունները, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը շահագործման հանձնելուց հետո գրեթե չի օգտագործվում։ նույնը վերաբերում է խողովակաշարերին։

Արեւմուտքում անշուշտ տեղյակ են այս իրողություններին, Եվրոպայում գիտեն, որ ազերբայդժանական գազի անվան տակ սպառում են ռուսական գազ, իսկ արեւմտյան տեխնոլոգիաները կիրառվում են ռուսական զենքերի արտադրության մեջ։

ՀՀ իշխանությունը դռնեդուռ միջազգային հանրությունից աջակցություն է հայցում «տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության» պահպանման հարցում։ «Արցախը հանձնում ենք, Բերձորի միջանցքի վերաբերյալ բանակցություններին չենք մասնակցում, որ Մեղրիի միջանցքի հարցը չդնեն մեր առաջ» նիկոլական գծի շարունակությունը տրամաբանորեն լինելու է «չկարողացանք կանխել միջանցքը»։