«Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ այժմ խոսքը առաքելության մասին է, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության դադարեցման հետ կապված ռուսական խաղաղապահ առաքելության հետագա ճակատագրի մասին հարցին։
Լրագիրը բազմիցս գրել է, որ ռուսներն իրենց սեւ գործը շատ ավելի շուտ են կատարելու, ի հեճուկս այն հայերի հույսերի, որ նրանք Արցախում մնալու են մինչեւ 2025 թվականը։ ՌԴ ԱԳՆ հայտնի հայտարարությունը հաստատեց մեր պնդումները՝ ռուսական զորակազմի «տեղակայման պայմանը» եւ մնալու ժամկետները կապված են Մոսկվայի բուն հանձնառության՝ Արցախի ցեղասպանությունն ավարտին հասցնելու հետ․
• ՌԴ ԱԳՆ․ Ռուսական զորակազմն Արցախում այլեւս խաղաղապահ չէ
Հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ հայտնի հայտարարությունը նախանշում էր Արցախում Պուտին-Փաշինյան-Ալիեւ ոճրի ավարտական փուլի մեկնարկը՝ հայերի զինաթափում եւ ջարդերի սպառնալիքով արտաքսումը, ինչը տեղի ունեցավ Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի լայնածավալ գրոհով․
• Մոսկվան իր սեւ գործը շատ ավելի շուտ է կատարելու․ վերջին ակտը Արցախում՝ հայերի զինաթափումը եւ ջարդերի սպառնալիքով դուրսմղումը մայր հողից
Մոսկվան Արցքախում իր ցեղասպան գործողություններն արդարացնում է իր ագենտ Նիկոլի բանավոր հայտարարությամբ, թեեւ չկա ստորագրված որեւէ փաստաթուղթ։ Պեսկովի այսօրվա հայտարարությունը՝ ռուսական զորակազմն այլեւս ազերբայդժանի տարածքում է, ընդամենը հերթական ինքնախոստովանություն է։
Արցախից հեռացող ռուսական զորակազմին չպետք է թույլ տալ անցնել Հակարիի կամրջով։ Թող հեռանան 1980-ականների վերջին 90-ականների սկզբին իրենց կողմից հայաթափված Գանձակ, Եվլախ, Պարտավ քաղաքներով։ Իր հերթին, կենսական անհրաժեշտություն է Բերձորի միջանցքով նույն ուղղությամբ ճամփու դնել Սյունիքի մարզում տեղակայված ռուսական ստորաբաժանումները․ հիմա բոլորը կարծես հասկացել են, թե դրանք ինչի համար են։