Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախից բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին կմատուցվի իրավաբանական անվճար ծառայություններ․ ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով պատրաստ է ծառայեցնել՝ աջակցելու Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին։ Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։

«Տեղեկացնում ենք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան հոկտեմբերի 2-ից Արցախից բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում)։

Դիմելու համար անհրաժեշտ է մոտենալ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (2-րդ ուսումնական մասնաշենք) կամ զանգահարել (+374 60) 710 241 հեռախոսահամարին։
Կլինիկայի գործունեությանը և այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ՝ այստեղ» ,- ասվում է հաղորդագրությունում։