Ալիևը հադիպել է տրածաշրջան այցելած ամերիկյան պատվիրակության անդմներին՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին, Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին և Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոնին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հանդիպնը քննարկվել է տարածաշրջանում ստեղծված վիճակը;
Ալիևը ամերիկացի բարձրստիճան պաշտոնյաներին կրկին հավաստիացրել է, որ արցախցիների իրավունքները ապահովվելու են երկրի օրենսդրության և նրա միջազգային պարտավորությունների շրջանակում։ Երլիս Արցախից բռնագաղթել էին արդեն 53 հազար արցախցի և արտագաղթը շարունակվում է, որին ականատես են եղել նույն այդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները:
Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները երկխոսություն են վարում Ղարաբաղի հայերի հետ վերաինտեգրման հարցերի շուրջ։ Նա նաև պատրաստակամությունը է հյտնել մոտ ապագայում կազմակերպել երկրում հավատարմագրված ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի այցը Ղարաբաղ։
«Զրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում կայունության ապահովումը և տեղի հայերի հետ երկխոսության կարևորությունը»,-ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծ թեզերից զատ ասվում է Ալիևի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: