Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախից 66 500 հայ է բռնի տեղահանվել Հայաստան. Տիգրան Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր առավոտյան ժամը 10-ի դրությամբ, Արցախից բռնի տեղահանվածների թիվը 66 հազար 500 է, ընդ որում այդ անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել երեկ և անցյալ օրը, այս գիշեր այդ թիվը շարունակել է աճել: Սեպտեմբերի 24-25-ին տեղահանվել է 9000 մարդ, ապա միայն սեպտեմբերի 26-ին տեղահանվածների թիվը 22 800 թ եղել, իսկ երեկ 26 600: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Այս գիշեր ժամը 12-ից մինչև առավոտյան ժամը 10-ը տեղահանվածների թիվը 8100 է և այդ թիվը չի նվազում, այսինքն՝ ժամանումների ինտենսիվությունը շատ բարձր է»,– ընդգծեց նա։

Նրա խոսքով, օթևան է ստացել մոտ 10 967 քաղաքացի։ Օթևանների բաշխվածությունը, գրեթե նույնն է, միայն մի փոքր շատ են եղել Կոտայքում, Սյունիքում։

«Մարդկանց մեծ հոսքով պայմանավորված` գուցե ոչ բոլորին են առաջարկվում այն պայմանները, որոնք նրանց կբավարարեն։ Մենք հայցում ենք նրանց բոլորի ներողամտությունը։ Կոչ ենք անում ընդունել տրված հնարավորությունը, իսկ առաջիկայում աջակցության գործիքներով կգտնենք այն պայմանները, որոնք նրանց առավել հարմար կլինեն»,– հայտարարեց Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Նա նշեց, որ նախատեսում են հավելյալ տրանսպորտային միջոցներ ուղարկել Հակարիի կամուրջ` մարդկանց տեղաշարժն առավել արագ ապահովելու համար, սակայն հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոց միջինում 30-35 ժամ է ճանապարհին լինում` այդ պատճառով սպասում են, որ մի քիչ թեթևանա ճանապարհը։

Խաչատրյանը տեղեկացրեց նաև, տարբեր մարդկանց և կառույցների կողմից ֆինանսական նվիրատվությունները համակարգելու նպատակով ՀՀ գանձապետական նվիրատվության հաշիվ կբացվի, որի մասին նախապես նորից կհայտարարեն։

Մանրամասները՝ շուտով տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ