Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ այստեղ են․ այսպիսի անգնահատելի ռեսուրսի մասին չի՞ մտածում այս իշխանությունը

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել է․

Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ կային, որոնք արդեն այստեղ են, պետությունը նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է խոսեր, նրանցից շատերը ուզում եմ ծառայել Հայոց բանակում։

Նորից եմ հարցնում 30-ն անց սպային՝ իսկապես, ոչ մի բան չեն ասե՞լ, ոչ մի առաջարկ չի՞ եղել: Հարցնում եմ, քանի որ չեմ հավատում, որ նույնիսկ այսպիսի անգնահատելի ռեսուրսի մասին չի մտածում այս իշխանությունը: Սպայի վրա պետությունը հսկայական միջոցներ է ծախսել: Փորձառու սպաներ, ռազմական գործողությունների մասնակցած: Ու հիմա չի էլ ուզում իմանա՝ իր այդ ռեսուրսն ինչ եղավ:

Արցախի պաշտպանության բանակում հարյուրավոր սպաներ կային, որոնք արդեն այստեղ են, երկուսի հետ խոսել եմ, նրանց ճանաչում եմ: Որեւէ մեկը նրանց չի ասել, թե ինչ կարող են անել, ինչ պիտի անեն: Բայց պետությունը նրանցից յուրաքանչյուրի հետ պետք է խոսեր, նրանցից շատերը ուզում են ծառայել Հայոց բանակում: Ապահովեք նրանց բնակարաններով, առաջնահերթ: Իսկ ովքեր որոշել են լքել երկիրը, զրուցեք նրանց հետ, համոզեք, որ չգնան երկրից։