«Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի: Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը: Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները», Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ նախագահի աթոռին դրված Ալեն Սիմոնյանը։
Ելույթը կառուցված է քպ-ական ագենտուրային առաքելության դասական կանոններով՝ ժողովրդավարության մասին բարբաջանքներ, ազերբայդժանի հասցեին գանգատներ ու մեղադրանքներ, եւ վերջում՝ նույն ազերբայդժանի հետ խաղաղության գովք, կարծես թե այդ գանգատներն ու մեղադրանքները մեկ այլ ազերբայդժանի մասին են։ Միեւնույն ժամանակ, Փաշինյանի, Միրզոյանի, Սիմոնյանի եւ մյուսների ելույթներում Բաքվի ոճրագործությունների մասին խոսվում է որպես արդեն կատարված փաստ, անշրջելի իրողություն, որը պետք է ընդունել ի գիտություն եւ առաջ գնալ։ Հատուցման, ոճրագործությունների հետեւանքները վերացնելու պահանջների բացառմամբ։
Ինչն է Սիմոնյանի ելույթի մեխը՝ «հուսով ենք՝ հոկտեմբերի 5-ի հանդիպումը․․․ մեկ քայլ առաջ կլինի» (ընդգծումը Լրագրի)։ Մեկ քայլը, ավելի ճիշտ՝ քպ ագենտուրային առաքելության խոչընդոտներից մեկը Արցախն է։ Պատահական չէ, որ Ալիեւն էլ հայտարարեց, որ Արցախի դեմ լայնածավալ գրոհից հետո խաղաղության պայմանագիրը հասանելի է, Բաքուն ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Նկատենք՝ Ալիեւը չի նշել, թե ինչ նկատի ունի ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով, չի նշել Նիկոլի գովերգած 29,8-ի եւ 1991 թ․ հռչակագրի մասին։ Մի պարզ պատճառով՝ դեռ «քայլեր» կան մինչեւ խաղաղության պայմանագիր ու սահմանազատում, եւ հաջորդ քայլը «Զանգեզուրի միջանցքն է»՝ քպ-ական իշխանության ագենտուրային առաքելության հաջորդ թիրախը։ «ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքները միջազգային հանրությանը հասցեագրելու» քպ-ական նվնվոցները՝ սեփական տարածքը եւ ժողովրդին պաշտպանելու պարտավորությունից հրաժարվելով, դրա վկայությունն են։