Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության գոյությունը 2024 թ․ հունվարի 1-ից դադարեցվում է

Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր Արցախի տարածում բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները լուծարելու վերաբերյալ։ այս մասին հայտնում է Տեղեկատվական շտաբը։

Հրամանագրում նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակը և ելնելով ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն այն մասին, որ հաշվի է առնվելու ԼՂ բնակիչների՝ սեփական ունեցվածքով ու տրանսպորտային միջոցներով ազատ, կամավոր և անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով, որոշվել է․

«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական   հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։

Հրամանագրում նշվում է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։