«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորվում են սեպտեմբերի 19-20-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված արցախցիները։ Այսօր տեղի ունեցավ նաև Արցախի Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանի հուղարկավորությունը։
Հուղարկավորությանը ներկա է Հայաստանի Անվտնագության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ազնավուր Սաղյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին։
Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն, սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Արցախի փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները հարձակման հետևանքով զոհված զինծառայողների, քաղաքացիական անձանց աճյունները գտնելու համար։