Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի Հանրապետությունը չպետք է լուծարվի. «Միասին»

«Միասին» շարժման հայտարարությունը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը Արցախում իրականացվող ցեղասպանության և հայ բնակչության բռնագաղթի, ռազմական ապօրինի ուժի կիրառմամբ Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի պարտադրման այս օրհասական օրերին առաջարկում է համալիր քայլեր․

Ա․ չտրվել թուրք-ադրբեջանական օրակարգին, չհանձնվել և Հայաստանում ապահովել Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության և ազգային ժողովի գործունեության աշխատանքները, որպեսզի հնարավոր լինի միջազգային ատյանների և դիվանագիտական ու քաղաքական պատշաճ գործունեության միջոցով հասնել Արցախի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման նոր հնարավորությունների ստեղծմանը, Ադրբեջանի հանցագործ վարչակազմի դեմ միջազգային տրիբունալի կազմակերպմանը։ Այս կարևորագույն նպատակների իրականացման բարդագույն ճանապարհին մենք ունենք գործընկերներ և պարտավոր ենք աշխատել նրանց հետ։

Բ․ Պահանջում ենք օրվա իշխանությունից` մեր բռնի տեղահանված՝ էթնիկ զտումներ հետևանքով իրենց հայրենի հողը, տունը և ունեցվածքը կորցրած Արցախի Հանրապետության բնակիչներին համալիր օգնության շրջանակներում հատկացնել սոցիալական բնակարաններ, խոսքը վերաբերվում է քաղաքաբնակներին, որոնք արդեն պատրաստի որակյալ մասնագետներ են քաղաքային բնակությանը համար։ Սոցիալական բնակարանները պետք է լինեն Երևանի և երևանամերձ, ինչպես նաև Գյումրիի և Վանաձորի տարածքներում, այսինքն՝ հիշյալ վայրերում առկա ազատ բնակֆոնդը՝ առանց տնօրինման իրավունքի անհրաժեշտ է հատկացնել մեր փախստականներին՝ դրա համար օգտագործելով ոչ միայն բյուջետային, այլև ամենից առաջ միջազգային տարբեր կառույցների, բարեկամ պետությունների հատկացրած օգնության միջոցները։

 «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: