Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Հանրային տարբեր գործիչներ, իրավաբաններ և փորձագետներ նշում են, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին այսօրվա հայտարարությունը իրավական ուժ չունի, քանի որ կատարված է ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Սա, թերևս, ճիշտ է։
Սակայն ավելի կարևոր է հասկանալ, որ այդ իրողությունը պետական/իրավական մակարդակով կարող է արծարծվել միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Բնականաբար, այսօր իշխանությունը ոչ միայն դա չի անելու, այլ նաև ուրախ է այս իրողության առթիվ՝ իր քարոզչության մեջ մեղքը գցելով Արցախի Հանրապետության վերնախավի վրա։
Հետևաբար՝ նույնիսկ Արցախի համար մեր հետագա ազատագրական պայքարի համար անհրաժեշտ է, որ այսօր փոխվի Հայաստանի իշխանությունը։
Կարդացեք նաև
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: