Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Արցախը կորած չէ, Արցախն այս պահին բռնազավթված է»

«Մասնակցում եմ հանրահավաքին նախ ցույց տալու միջազգային հանրությանը, որ չենք հարմարվել Արցախի կորստի հետ»,-Panorama.am-ին ասում է Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակից քաղաքացին։

Նա ասում է՝ Արցախը կորած չէ, Արցախն այս պահին բռնազավթված է, այսինքն այստեղ միջազգային իրավունքի տեսանկյունից բազմաթիվ դրույթներ կան, որոնց համաձայն իրականացել է ցեղասպանություն և Արցախը բռնազավթված է։

Քաղաքացու խոսքով, այսօր կարևոր այն է, որ  մեր հայրենակիցներին՝ արցախահայերին, հավուր պատշաճի ընդունել, իրենց կարիքները հոգալ։

«Դրականն այն է, որ ֆիզիկապես մեծ մասը տեղ են հասել։ Իսկ մենք հողերը հետ ենք վերցնելու, քանի որ դրանք մեր հողերն են, մենք չենք զավթել»,- ասաց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում։