Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Արցախ, կներեք, Լեռնային Ղարաբաղ»․ վարչապետի խոսնակը բռնի տեղահանվածների տվյալները ներկայացրեց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կառավարության հումանիտար կենտրոնից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ տվյալներ ներկայացնելիս՝ վարչապետի խոսնակ Նազելի  Բաղդասարյանը արտաբերեց Արցախ, ապա ներողություն խնդրեց, ու շարունակելով ասաց․ «Լեռնային Ղարաբաղ բռնի տեղահանված անձանց առաջարկվում է 100 հազար դրամ օգնություն»։

Ներկայացնելով իրավիճակը՝ Բաղդասարյանն ասաց, որ ժամը 16։00-ի դրությամբ ՀՀ սահմանը հատել է 93000 բռնի տեղահանված, իսկ կեսօրի դրությամբ Հակարիի կամուրջը հատել էր 88780 անձ։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հայտնեց, որ Վայոց ձորի, Սյունիքի մարզերում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների առաջնային կարիքների գնահատմանը եւ սոցիալական աջակցությանը զուգահեռ՝ ջանքերն առավել կենտրոնացվել են խոցելի խմբերին ծառայություններ տրամադրելուն․ «Միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին համապատասխան խնամքի հաստատություններում տեղավորելու ուղղությամբ աշխատանքներն են տարվում։  Այս աշխատանքները համակարգում ենք Լեռնային Ղարաբաղի մեր համապատասխան գործընկերների հետ։ Այս պահի դրությամբ շուրջ 100 խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներ, որոնց մեջ կան նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք, տեղավորվել են համապատասխան խնամքի կենտրոններում, որոնք գտնվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո: Ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել մեր խնամքի հաստատություններում։ Ունենք որոշակի դեպքեր, որ երեխաներն առանց ուղեկցման են, որոնք այս կամ այն պատճառով առողջապահության մեր գործընկերների վերահսկողության ներքո են, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում։ Նրանց հետ կապ կա, ծնողների հետ կապ ենք ստեղծել»։

Նախարարի տեղեկացմամբ՝ ժամը 14:00-ի դրությամբ առաջնային կարիքի արձանագրման հարթակում ավելի քան 15300 կարիք է արձանագրվել, իսկ սոցիալական աջակցության քարտեզի հարթակում ավելի քան 180 սուբյեկտ, կազմակերպություններ են իրենց առաջարկները ներկայացրել:

 Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ