Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմեն Աշոտյանի գործը ուղարկվել է դատարան. Տիգրան Աթանեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Տեղի ունեցավ մի բան, որը որ ֆորմալ առումով գրեթե բացառում է, որ Արմենին ազատ արձակեն: Այս ընթացքում դատախազն ասել է՝ գործը հանձնել դատարան: Եթե գործը հանձնեն դատարան, ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպի, դատարանն էլ իրավունք չունի որոշում կայացնելու՝ թողնել, թե ոչ, հարցը թողելով առաջին ատյանին: Այսինքն, այնքան ձգվեց քննությունը, որ դատախազը հասցրեց գործը հասցնել դատարան: Ճիշտ է, որոշումը չի բերել, բայց դա խնդիր չէ, արագ կապահովեն»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների բանավոր քննության դատական նիստն այսօր կայացավ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում: Քննությունն ավարտվեց, վաղը՝ 11.00-ին որոշումը կհրապարակվի:

Նախորդ դատական նիստին դատախազի չներկայանալը, Տիգրան Աթանեսյանը չի բացառում, որ պայմանավորված էր հենց նրանով, որպեսզի հասցնեին գործը դատարան ուղարկել: Այս դատական ողջ գործընթացը Տիգրան Աթանեսյանը «աճպարարություն» է համարում, հայտարարում է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է եւ կալանավորված է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Հիշեցնենք, Արմեն Աշոտյանն արդեն երեք ամիս է կալանավորված է: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ