Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակը, վերաքննիչ բողոքը մերժվել է։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ս. Մարաբյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքները և Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ: Ես մի անգամ այդ հակակոռուպցիոն դատարանների բուրգը համեմատել եմ ստալինյան տռոյկաների հետ: Ես սխալվել եմ: Ստալինյան տռոյկաները շատ ավելի ազնիվ էին իրենց ռեպրեսիաների մեջ»,- գրել է Ա.Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ երեկ դատական նիստից հետո Աթանեսյանն ասել էր. «Տեղի ունեցավ մի բան, որը որ ֆորմալ առումով գրեթե բացառում է, որ Արմենին ազատ կարձակեն: Այս ընթացքում դատախազը հասցրել է գործը հանձնել դատարան: Եթե գործը հանձնվում է  դատարան, արդեն այս պայմաններում, ըստ վճռաբեկ  դատարանի նախադեպի, դատարանն էլ իրավունք չունի  որոշում  կայացնելու՝ թողել, թե ոչ՝ թողնելով դա  առաջին ատյանին։

Այնքան ձգվեց քննությունը, որ դատախազը հասցրեց գործը հանձնել դատարան, ճիշտ է՝ որոշումը չի բերվել, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել, բայց դժվար բան չկա, արագ կապահովեն որոշումը»։