Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առանց ԼՂ հարցի կարգավորման բացառված է կայունության և խաղաղության հաստատումը տարածաշրջանում. Դավիթ Շահնազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արդեն հայտարարել եմ, որ չեմ ընդունում Մոսկվայի կողմից նշանակված Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի սեպտեմբերի 20-ի կապիտուլյացիայի հայտարարությունը։ Չեմ ընդունում նաև սեպտեմբերի 28-ի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը գոյությունը դադարեցնող Սամվել Շահրամանյանի հրամանագիրը։

Մոսկվայում գրված այս «փաստաթղթերը», որոնք Շահրամանյանը ստորագրել է արդեն որպես Ադրբեջանի քաղաքացի, ոչ միայն չունեն ոչ մի իրավական հիմք, այլև քաղաքականապես որևէ կերպ չեն կարող Բաքվի ու Կրեմլի կազմակերպած Արցախում ընթացող էթնիկական զտումների անգամ չնչին արդարացում լինել։

Ավելի քան կես տարի առաջ եմ հայտարարել, որ անգամ եթե Արցախի իշխանությունները հայտարարեն, որ համաձայն են լինել Ադրբեջանի կազմում, քանի որ, դեռ այդ ժամանակ արդեն իսկ նման կասկածների հիմքեր ունեի՝ Արցախի հարցը չի փակվելու։ Հիմա էլ, ավելի քան վստահ եմ, որ առանց ԼՂ հարցի կարգավորման բացառված է կայունության և խաղաղության հաստատումը տարածաշրջանում։

Կարդացեք նաև

«Որքան էլ փորձեն համոզեն Արցախի իշխանություններին, որ նրանք հայտարարեն, որ համաձայն են լինել Ադրբեջանի կազմում, ես չեմ բացառում, որ Արցախի ներկայիս իշխանությունները նման հայտարարություն կանեն, բայց դա էլ Արցախի հարցի փակում չի նշանակում, ամեն ինչ որոշելու է արցախցին: Դա էլ չի նշանակելու, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է: Եվ այդ մտածելակերպը, թե այդպես Լեռնային Ղարաբաղի հարցը կփակվի, այդպես կարծելով սխալվում են թե՛ Բաքվում, թե՛ Անկարայում, թե՛ այս դիմացի շենքում (նկատի ունի` ՀՀ կառավարության շենքը), նաեւ` Մոսկվայում… Չի փակվելու Արցախի հարցը: Առանց Արցախի հարցի բացառված է, որ այս տարածաշրջանում կայունություն հաստատվի»: