Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում
✅ Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը
📌Քայլ 1.
Հայաստան մուտք գործելուն պես Ձեզ կդիմավորեն ՀՀ սահմանապահները, ավտոմեքենաների գրանցումից հետո կուղղորդեն հաշվառում անցնել Գորիսում կամ Վայքում:
📌Քայլ 2.
Գնալ Գորիսի Պետական Դրամատիկական Թատրոնի կամ Վայքի Մշակույթի Տան շենք։
Նշված կենտրոնակայաններից մեկում կիրականացվի անձի նույնականացում և հաշվառում, և այդ պահին առաջնային կարիքների գնահատում։
Այստեղ տրամադրվում են անհրաժեշտ պարագաներ՝ հիգիենայի միջոցներ, սնունդ, տաք ծածկոց, դեղորայք, կհստակեցվի կեցության վայրի անհրաժեշտությունը, կեցության կարիքի դեպքում կտրամադրվի պետության կողմից ապահովվող կացարաններ։
✅Կեցության վայրով ապահովումը
📌Քայլ 3.
Հաշվառման գործընթացից հետո այն անձինք, ովքեր ցանկություն են հայտնել օգտվել կառավարության կողմից տրամադրված կացարաններից՝ սակայն չունեն սեփական տրանսպորտային միջոց կամ ունեն տեղաշարժման հետ կապված խնդիրներ՝ կապահովվեն տրանսպորտով և կտեղափոխվեն կառավարության կողմից հատկացվող ժամանակավոր կացարաններ:
✅Սննդի, սոցիալական այլ կարիքների ապահովումը
📌Քայլ 4.
Կեցության, սննդի, առաջնային այլ կարիքների ապահովման նպատակով տեղահանված անձինք կարող են դիմել Հայաստանի 60-ից ավել համայնքներում կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Կենտրոնները հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: Հասցեները և կոնտակտները հասանելի են՝ irazekum.am հարթակում։
✅Քայլ 5.
Տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում: Անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող մոտակա բժշկական կազմակերպություն կամ զանգահարել 114 թեժ գծին։
Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 552-495 հեռախոսահամարով։
✅Քայլ 6.
Հրատապ աջակցություն ստանալու նպատակով լրացրեք ձեր կարիքները e-soc.am հարթակում կամ զանգահարեք 114 թեժ գծին:
ℹ️Թեժ գիծ և Ուղեցույց
Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու նպատակով գործում է 114 թեժ գիծը, տրամադրվող աջակցություններից օգտվելու ուղեցույցները և անհրաժեշտ կոնտակտները հասանելի են irazekum.am հասցեում։
ℹ️Անվճար շարժական կապ ՀՀ տարածքում
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են անվճար միանալ և օգտվել ՀՀ տարածքում գործող շարժական կապի ծառայություններից: Այդ նպատակով անհրաժեշտ է այցելել օպերատորների մոտակա գրասենյակներ։
‼️Հորդորում ենք՝
📌 պարտադիր հաշվառվել, որպեսզի առաջիկայում պետության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը հասանելի լինեն նաև ձեզ համար: Եթե, այնուամենայնիվ, մուտք եք գործել ՀՀ տարածք, սակայն չեք հաշվառվել՝ կարող եք մոտենալ 60-ից ավելի համայնքներում կառավարության կողմից ստեղծված հումանիտար կենտրոններ, Երևանի վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)։ Հասցեները և կոնտակտները հասանելի են՝ irazekum.am հարթակում։
📌 նրանք, ովքեր չեն հաշվառվել, կացարան չունեն և հայտնվել են Երևանում՝ մոտենալ Փարաքարի Մշակույթի տուն (հասցե՝ Նաիրի 40)՝ դեպի ՀՀ տարբեր մարզերում գտնվող կացարաններ տեղափոխումը ապահովելու և առաջնային կարիքները գնահատելու նպատակով։
📌 փաստաթղթային խնդիրներ ունեցող անձանց նշյալ խնդիրները կարգավորելու համար կարող եք մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ զանգահարել 010370264 հեռախոսահամարով։
📌 հետևել պաշտոնական ցուցումներին՝ հնարավոր փոփոխությունների դեպքում իրազեկված լինելու համար:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն