Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը, հուզմունքից խեղդվում էի...Ֆրանսիացի լուսանկարիչը՝ Գորիսում

Գորիսում այս օրերին աշխատող Ֆրանսիացի լուսանկարիչը Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերից լուսանկարներ է հրապարակել։

«Ես լուսանկարում էի երեխաներին, ովքեր 48 ժամ ճանապարհ էին եկել բեռնատարով՝ անցնելով Լաչինի միջանցքը..., նրանցից մեկն ինձ թափքից խնձոր տվեց: Ես ուզում էի ասել՝ ոչ, որովհետև նա դրա կարիքը շատ ավելի շատ ուներ, քան ես, բայց նրա հայրը և նա պնդում էին, որ ես վերցնեմ այն... Այսքանն էի ուզում գրել։

Առաջին անգամ վայր դրեցի ֆոտոխցիկը. հուզմունքից խեղդվում էի...»,- գրել է լուսանկարիչը՝ կից ներկայացնելով լուսանկարները։