Հինգշաբթի Միացյալ Նահանգները կհայտարարի, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Աղետների աջակցության արձագանքման թիմ՝ համակարգելու ԱՄՆ մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած ճգնաժամին:
Թիմը կգնահատի իրավիճակը, կմատնանշի օգնությունը մեծացնելու առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ տրամադրելու անհապաղ անհրաժեշտ օգնություն, ասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարության մեջ, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի խոցելի բնակչության և Հայաստան փախած ավելի քան 50,000 մարդկանց անվտանգությամբ», – ասվում է Փաուերի հայտարարության մեջ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: