«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է․
« -Աբգար, իմ հզոր տղա, զոհվելուդ երրորդ տարելիցին ամոթով էի խաչքարիդ մոտ կանգնած, այս ի՞նչ արեցինք, ձեր հերոսությունն այս ի՞նչ հեշտությամբ ջուրը գցեցինք։
-Հիշո՞ւմ ես, հայրիկ, որ տարիներ առաջ զարմանքով նայեցի քեզ ու հարցրի` ինչո՞ւ միայն 1991-ին անկախացաք, ինչպե՞ս կարող էիք ապրել առանց անկախ հայրենիքի։ Հիմա գոնե մի անգամ հետեւություն արեք եղածից, ամուր գրկեք հայրենիքը, պահեք, հզորացրեք պետությունը։ Ունենանք պետություն, ունենանք խելացի կառավարում, մի օր ամեն ինչ տեղը կընկնի։ Մի շտապեք։ Միայն վերադարձեք Աստծուն, հեռու մնացեք կոսմոպոլիտիզմից ու գավառամիտ ազգայնականությունից։ Ու ժամանակը խիստ հարաբերական հասկացություն է։ Մի շտապեք։
-Աբգար, ամեն դեպքում ներիր ու ներիր...
-Մենք Աստծո մոտ ենք, մենք անդադար աղոթում ենք ձեզ համար ու Աստծո հանձնարարությունները կատարում։ Հեռացեք ստից, հեռացեք խաբեությունից ու կեղծ հերոսությունից ու ամեն ինչ լավ կլինի։ Եթե մեզ սիրում եք, մեզ հարգում եք հեռացեք ստից ու վերադարձեք Աստծո մոտ»։