Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

30 տարեկանում չորս անգամ պատերազմած երիտասարդը

Region 5+ – Որքա՞ն բան տեսած ու կոփված կլինի ընդամենը 30 տարեկանում չորս անգամ պատերազմած երիտասարդը… Թերեւս շատ բան: Բայց հիմա արցունքները հազիվ է խեղդում Էրիկը. Արցախից դուրս գալը, ամբողջ ճանապարհը դժոխային էր նրա համար: Թեեւ չի շտապել լքել հայրենիքը, ասում է՝ ուզում էի հնարավորինս «երկար» ապրել Ստեփանակերտում:

Ապրում էր Մարտունու շրջանի Աշան գյուղում: Իր հայրենիքի խիզախ զինվորը երբեք չի վարանել ձեռքը զենք վերցնել ու պաշտպանել հողը: Այս անգամ էլ բացառություն չէր: Ոչ ոք մարտական ընկերներից չի նահանջել, խրամատը չի լքել, բայց ուժերն անհավասար էին:
Էրիկը հույսը չի կորցնում, որ մի օր վերադառնալու է իր տուն: Անգամ չի փակել տան դուռը: Ընտանի կենդանիներին բաց է թողել, պապական տանն ունեցած վերջին ընթրիքից հետո կնոջը հորդորել է մաքրել տունը, լվանալ ամանները՝ «թող մեր տունը մաքուր լինի»:

Կարդացեք նաև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: