Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

124-ամյա «Բարսելոնան» կարող է սնանկանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնան» կարող է սնանկանալ, եթե մեղավոր ճանաչվի Նեգրեյրայի գործով:

Երեկ հայտնի դարձավ, որ Բարսելոնայի քննչական դատարանը «Բարսելոնայից» 7,7 մլն եվրոյի վճարումը RFEF-ի մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահին որակել է որպես հանցագործություն։

Կատալոնական ակումբը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Կաշառակերության մեջ մեղադրվում են նաև Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրան, նրա որդին, ինչպես նաև կատալոնական ակումբի նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուն և Սանդրո Ռոսելը։ Գործով որոշումը կկայացնեն 9 ատենակալները։

Ինչպես նշում է The Telegraph-ը, եթե Նեգրեյրայի, նրա որդու, ինչպես նաև Բարտոմեուի ու Ռոսելի մեղքն ապացուցվի, նրանց սպառնում է 3-ից 6 տարվա ազատազրկում։

Այս դեպքում «Բարսելոնան» կարող է հեռացվել ֆուտբոլային գործունեությունից։ Եթե ​​դա տեղի ունենա, 124-ամյա ակումբը, ամենայն հավանականությամբ, կսնանկանա: