Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ. «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Գորիսում և Կոռնիձորում սեպտեմբերի 25-ից` Արցախի բնիկ ժողովրդի` 120,000 հայերի բռնի տեղահանման փաստերի, հանցանքների ապացույցների ամրագրման նպատակով:

«Ավելի քան 9 ամիս հարկադիր մեկուսացած արտաքին աշխարհից, սովի մատնված, զրկված կենսական պարագաներից, առանց ջեռուցում, առանց դեղորայք, լինելով`  հոգեբանական ծանր ճնշման ներքո` սեպտեմբերի 19-ին ենթարկվեցին ադրբեջանական զինված հարձակման:

120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ:

Ի՞նչ ունենք մենք հիմա. դատարկված Արցախ, մարդկային կորուստներ, խեղված մարդկային ճակատագրեր, էթնիկ հայկական ինքնության ապացույց պատմական հուշարձանների և մշակութային արժեքների կորուստ, հումանիտար աղետ»,- նշում են հիմնադրամից։