Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

10 մլրդ դրամ՝ Արցախից բռնի տեղահանվածների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց վերաբաշխում կատարել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ 2024 թ. ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանվածների համար։

Նրա խոսքով` հաջորդ տարվա բյուջեի նախագծի հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք նախատեսել են տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող փոփոխություններԼ

«Տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ, երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաեւ այս տարվա ընթացքում: Առաջին եռամսյակում արձանագրված 10.5 տոկոս տնտեսական աճը, իսկ 2023 թ. հունվար–օգոստոս ամիսներին էլ գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.4 տոկոս աճ։ Այս պայմաններում 2023 թ. տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակում, որը ներկա միտումների պայմաններում կարող է նույնիսկ ավելին լինել»,-ասաց նախարարը: