Համացանցում տարածվել է Սուրենավանի ՔՊ-ական վարչական ղեկավար Անի Վարդազարյանի գրառումը, որով սպառնում է այն արցախցիներին, որոնք կմասնակցեն ընդդիմության ակցիաներին, զրկել օգնությունից։
«Եթե սա հրապարակային ներողություն չխնդրեց այս ֆաշիզմի համար (կամ չհերքեց), ուրեմն մի քանի ամսից դատվելու է ատելության տարածման համար:
Սրանք գիտեն, թե բոլորն իրենց քպ-ականների նման լափի համար են միայն ապրում: Ազգ, հայրենիք, արժանապատվություն չունեն բոլորովին:
Չէի անդրադառնա, եթե սույն անդաստիարակը հանրային աշխատավարձ չստանար...»,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Կանխատեսելի էր՝ արդեն սկսեցին վախեցնել արցախցիներին։
Հարգելի արցախցիներ, եթե ձեզ սպառնում են/ճնշում են/վախեցնում են իշխանության ներկայացուցիչներ կամ խտրական վերաբերմունք են դրսևորում, որպեսզի լռեցնեն, խնդրում եմ կապվել ինձ հետ։
Նախ հիշեք, որ դա հակաօրինական ա։ Երկրորդը՝ իրենց տանից չեն այդ օգնությունը բերում, որ որոշեն տալ-չտալ, դա պետության պարտավորությունն ա ՀՀ քաղաքացիների նկատմամբ»։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակում կկայանա Ազգային կոմիտեի հրավիրած հանրահավաքը։