Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուս խաղաղապահների հետագա աշխատանքը քննարկվելու է ադրբեջանական կողմի հետ. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։Բացի այդ, նրա խոսքով, ծրագրեր կան տարածաշրջանում զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունն ու նյութատեխնիկական ապահովումը։

«Սա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար: Մենք հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների հետագա աշխատանքին, ապա Կրեմլի ներկայացուցիչն ասաց, որ նրանց աշխատանքը քննարկման առարկա է դառնալու ադրբեջանական կողմի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի ղեկավար Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել պետական ​​բոլոր կառույցները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարելու մասին։

Հրամանագիրն ընդունվել է «ներկայիս ծանր ռազմաքաղաքական իրավիճակի առնչությամբ՝ ելնելով առաջնահերթությունից. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման համար»։

Օֆելյա Հովհաննիսյան