Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կամ անփութություն դրսևորելու փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կադաստրի աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Իշխան Վանոյանը՝ նրանց կասկածելով օրենքները չիմանալու կամ պաշտոնեական կեղծիք կամ անփութություն դրսևորելու մեջ։
Ըստ փաստաբանի հաղորդման․ «Շիրակի մարզի Ազատան բնակավայրի բնակչուհի Դ․Ու․-ն 2020թ. հունիսի 22-ին ընդունել է այդ նույն թվականին մահացած մոր՝ Վ․ Ու․-ին պատկանող Շիրակի մարզի Ազատան բնակավայրում գտնվող անշարժ գույքի ժառանգությունը և ըստ օրենքի՝ ժառանգության վկայագիրը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանում՝ սեփականության իրավունքի պետական գրանցման համար։
Սակայն 2022թ. հուլիսի 1-ին որոշում է կայացվել․ կասեցվել է սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային ստորաբաժանումից պատճառաբանել են, որ 1992թ. ապրիլի 3-ի Շիրակի մարզի Ազատան համայնքի սեփականաշնորհման հանձնաժողովի թիվ 2 որոշմամբ՝ բարեփոխումներից օգտվել են Վ.Ու․-ն, Դ.Ու․-ն, Ս․ Ու․-ն / մահացել է 2006թ-ին/ և Լ․ Ու․-ն / մահացել է 1993թ․-ին/ և ժառանգության իրավունքի վկայագրում որպես ժառանգական գույք նշված են ենթակա օբյեկտների 1/3 մասը:
ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցները իր վստահորդից պահանջել են փաստաթղթեր, որոնք հնարավոր չեն եղել ներկայացնել և սեփականության իրավունքի պետական գրանցումը մերժվելու փոխարեն որոշում է կայացվել այն կասեցնել:
ՀՀ Կադաստրի կոմիտեի աշխատակիցները չեն տիրապետել Լ.Ու․-ի մահվան ժամանակ գործող օրենսդրական կարգավորումներին կամ դրսևորել են անփութություն, ինչի արդյունքում չի իրականացվել Դ.Ու․-ի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը և վերջինս զրկվել է կայացված ակտը ՀՀ վարչական դատարանում բողոքարկելու իրավունքից»:
Կատարվում է նախաքննություն։