Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ու նման իրավիճակում իսկապես պիտի Հաջիև լինես՝ հայտարարելու համար, թե՝ Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը․ «Փաստ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ցինիզմի ու կեղծիքի վառ օրինակ է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի ակնհայտ ստահոդ պնդումը, թե՝ Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը, թե՝ Ղարաբաղից հեռանալը հայ բնակիչների անձնական և անհատական որոշումն է, թե՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումներն» ուղղված չեն խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին:

Դիտարկենք հանրահայտ փաստերը: Մի կողմ թողնենք տասնամյակներ շարունակ Բաքվի դրսևորած ահաբեկչական գործողությունների փաստերը, ընդամենը «թարմ» տվյալներից մի քանիսը դիտարկենք. 2022 թ. դեկտեմբերի 10-ից սկսած ադրբեջանական իշխանությունները Արցախի խաղաղ բնակչության դեմ ավելի քան 9 ամիս շարունակ կիրառել են տոտալ շրջափակման, սովի մատնելու, հումանիտար աղետի վիճակ ստեղծելու քաղաքականություն, փակել են պարենի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, բժշկական պարագաների մատակարարման ճանապարհները:

Ի լրումն, ադրբեջանական իշխանությունները պարբերաբար խափանել են Արցախի էներգամատակարարումը, գազամատակարարումը, ջրամատակարարումը:

Ադրբեջանական զինուժը հետևողականորեն կրակ է բացել դաշտային գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների վրա՝ այդպիսով խափանելով հողը մշակելու, պտուղ-բանջարեղեն, հացահատիկ ստանալու հնարավորությունները:

Կոնկրետ վերջին հարձակման օրերին ադրբեջանական զինուժը թիրախավորել է կանանց ու երեխաներին, ծերերին, խաղաղ բնակիչներին ու հրթիռահրետանային հարվածներ է հասցրել բնակելի շենքերին, տներին:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սպանվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ, դեռահասներ: Արձանագրվել են սպանված խաղաղ բնակիչների դիերի մասնատման ու հոշոտման, ծանակման դեպքեր:

Ըստ էության, ադրբեջանական իշխանությունները թույլ են տվել (ինչպես միշտ, ի դեպ) պատերազմական հանցագործություններ, իրականացրել են ցեղասպանական ոճիրներ: Ու նման իրավիճակում իսկապես պիտի Հաջիև լինես՝ հայտարարելու համար, թե՝ Ադրբեջանը ոչ մեկին չի ստիպում լքել Ղարաբաղը, կամ թե ռազմական ագրեսիան ուղղված չէ խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքներին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում