Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Մոսկվան Բաքվի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգման հնարավորությունը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այժմ մենք խոսում ենք մի առաքելության մասին, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում, դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում է նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի արդյունքում։ Ըստ ռուսական կողմի, Լեռնային Ղարաբաղում է 1960 ռուս զինվորական։
Նշենք, որ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը։