ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ին` ժամը 17։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 242-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարը շրջվել է. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է ԲԿ։

Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին FAW մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ավտոկռունկի օգնությամբ ուղևորի դին դուրս բերել բեռնատարի տակից և մոտեցրել դի տեղափոխող մեքենային:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր