Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հարյուրավոր մարդիկ կորցրել են կապը իրենց հարազատների հետ․ ԿԽՄԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որպես տարածքում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպություն՝ մեր թիմերը օգնություն են տրամադրում կարիքավոր մարդկանց: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից։

«Հաշվի առնելով հումանիտար կարիքները՝ ԿԽՄԿ-ն մեծացնում է իր աշխատանքի ծավալը տարածաշրջանում՝ ավելացնելով առողջապահական, դատաբժշկական, զինամթերքով աղտոտված տարածքների, պաշտպանության և այլ ոլորտներում մասնագիտացած իր անձնակազմը:

Վերջին օրերին աշխատել ենք հետևյալ ուղղություններով.

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել են հարյուրավոր մարդիկ։ Մեր բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել՝ ապահովելով այրվածքների վիրակապման պարագաներով ու ծանր այրվածքների բուժման համար անհրաժեշտ դեղորայքով, այնուհետև շտապօգնության մեքենայով կազմակերպել ենք ծանր վիճակում գտնվող 75 հիվանդների տարհանումը։

Սեպտեմբերի 23-ին Լաչինի ճանապարհով տեղափոխել ենք 66 տոննա ալյուր, բժշկական պարագաներ, 28,000 տակդիր և 1,500 լիտր վառելիք՝ տեղի բուժհաստատությունների գեներատորների աշխատանքն ապահովելու համար:

Հարյուրավոր մարդիկ կորցրել են կապը իրենց հարազատների հետ և դիմում են մեզ՝ այս հարցում աջակցություն ստանալու համար։

Աշխատում ենք իշխանությունների հետ՝ օգնելու տարհանել մարդկանց զոհված հարազատների աճյունները։

Եթե ունեք ընտանիքի անդամ, որն անհայտ կորել է կամ, կարծում եք, որ ձերբակալվել է, կամ ստիպված եք եղել թողնել Ձեր հարազատին կամ նրա աճյունը, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով․

+ 374 98 25 52 73
+ 374 77 08 20 27
+ 374 99 01 11 42»,-նշված է հաղորդագրության մեջ։