ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի առաջնության 6-րդ տուրում «Պոգոնը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը, տանն ընդունել էր «Լեգիային»։

Բիչախչյանը տանտերերի մեկնարկային կազմում էր։ Հայ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին ու փոխարինվել 82-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել է «Լեգիայի» հաղթանակով, որն առաջին կեսի վերջից խաղում էր 10 ֆուտբոլիստով։

Այս արդյունքից հետո «Պոգոնը» 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Լեգիան» բարձրացավ առաջին տեղ։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր