Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի հայտարարությունն այն մասին, որ իբր Արցախումբնակվող հայ բնակիչները ենթարկվել են «էթնիկ զտումների»։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Այդ խոսքերը հակասում են Հայաստանի վարչապետի՝ սեպտեմբերի 21-ի հայտարարությանը,  որում նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից հայ բնակիչներին վտանգ  է սպառնում, ինչպես նաև նպատակ ունի խաթարելու Ադրբեջանի մարդասիրական աջակցությունն ու  վերաինտեգրման ջանքերը», – նշված է հաղորդագրությունում։

ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ Արցախում բնակվող հայ բնակիչների հեռանալը նրանց անձնական և անհատական որոշումն է և կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ, եթե հայ բնակիչների մի մասը չի ցանկանում ապրել ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև  իշխանություններին ենթարկվել։

«Տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար Հայաստանը պետք է վերացնի հայ բնակիչների վերաինտեգրման գործընթացի խոչընդոտները և կենտրոնանա երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա հիմնված խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի հաջող ավարտի վրա», – եզրափակել են նրանք։

Օֆելյա Հովհաննիսյան